Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Թուրքիայում ազատ են արձակվել համշենահայ 2 գործիչներ

am
T`owrk`iayowm azat en ardzakvel hamshenahay 2 gortsich`ner_34782

Թուրքիայի Արդվին նահանգի Հոփայի շրջանում հոկտեմբերին ձերբակալված Նուրջան Վայիչը եւ Ջեմիլ Աքսուն ազատ են արձակվել։

Թուրքական Bianet-ի փոխանցմամբ՝ թուրքական դատարանը  «Ճնշվածների սոցիալիստական» կուսակցության առաջնորդ եւ «Սոցիալիստ կանանց խորհրդարանի խոսնակ Նուրջան Վայիչին եւ քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության Հոփայի գրասենյակի նախագահ Ջեմիլ Աքսուին ազատ արձակելու որոշում է կայացրել։

Նուրջան Վայիչը եւ Ջեմիլ Աքսուն ձերբակալվել էին հոկտեմբերին։

News.am-ի փոխանցմամբ՝ Ջեմիլ Աքսուի կինը դեռ շարունակվում է կալանքի տակ մնալ։ Ջեմիլ Աքսուն եւ կինը մեղադրվում են սոցցանցերում վիրավորական գրառում կատարելու մեջ։

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ