Մեր ճակատի գիրը մենք պիտի գրենք

Ժամանակն է` գրենք մեր ճակատի գիրը, որ ուրիշները չգրեն, որովհետև ինչ էլ որ գրել են ուրիշները մինչև հիմա, ի վնաս մեզ է եղել

ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Թուրքիայում հնագույն քաղաք է վաճառվում

am ru
T`owrk`iayowm hnagowyn k`aghak` e vacharhvowm_62636

Թուրքիայի Բարգիլիա  անտիկ քաղաքը վաճառվում է: Այն Բոդրում քաղաքից 30 կմ հեռավորության վրա է գտնվում, իսկ քաղաքի վաճառքի գինը ավելի քան 8 միլիոն դոլար է (35 մլն լիրա): Այս մասին գրում է թուրքական Hürriyet-ը:

Այն հնագույն հունական քաղաք է և ունի 2500 տարվա պատմություն: Այսօր քաղաքի տարածքում պահպանվել են ամֆիթատրոնի, ակրոպոլիսի, լքված վանքի ավերակներ: Բարգիլիա ն մասնավոր սեփականություն է 1927 թվականից ի վեր, և այդ ընթացքում բազմիցս գանձագողերի կողմից հարձակումներ է ենթարկվել: Պատշաճ պաշտպանվածության բացակայության պատճառով գողացվել է հնագույն խճանկար:

Մինչ այժմ քաղաքում որևէ պատշաճ հնագիտական պեղում չի իրականացվել, այն ինչ քաղաքը  հիշատակվել է հույն պատմիչ և աշխարհագրագետ Ստրաբոնի կողմից այնտեղ եղած Արտեմիսի հրաշագեղ տաճարի համար:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ