Հողը ոչ թե մերն է, որովհետև արյուն ենք թափել, այլ արյուն ենք թափել, որովհետև այդ հողը մերն է…

ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Թուրքիայում կրկին ձերբակալություններ են

am ru
T`owrk`iayowm krkin dzerbakalowt`yownner en_32988

Թուրքիայի անվտանգության ուժերը   հատուկ գործողություններ են ձեռնարկել, որոնց շրջանակներում նախատեսվում է ձերբակալել 360 մարդու, այդ թվում 343 զինվորների, որոնք կասկածվում են հետ ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի կազմակերպության (FETO)  հետ կապ ունենալու մեջ: Այս մասին հաղորդում է NTV հեռուստաալիքը՝ հղում անելով իրավապահ մարմինների իր աղբյուրին:

Նշվում է, որ ձերբակալման մասին որոշումը կայացվել է Ստամբուլի դատախազության կողմից:

 

Հիշեցնենք, որ մի խումբ մարդիկ  Թուրքիայում 2016 թ. հուլիսի 16-ի  գիշերը ռազմական հեղաշրջում կազմակերպելու փորձ են կատարել: Հիմնական առճակատումը տեղի է ունեցել Անկարայում եւ Ստամբուլում: Զոհվել է ավելի քան 240 թուրք քաղաքացի, 2 հազար մարդ վիրավորվել է, իսկ ապստամբությունը ճնշվել է: Թուրքիայում նշված դեպքերից հետո  ավելի քան 50 հազար մարդ է ձերբակալվել, ավելի քան 140 հազար քաղաքացիական ծառայողներ ազատվել են աշխատանքից  :

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ