Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Թուրքիայում մեկնարկել են ատոմակայանի կառուցման աշխատանքները

ru am
T`owrk`iayowm meknarkel en atomakayani karhowts`man ashkhatank`nere_34776

Թուրքիայում առաջին՝ «Աքքույու» ռուսական օժանդակությամբ կառուցվող  ատոմակայանի առաջնահերթ օբյեկտների կառուցման մեկնարկի հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Թուրքիայի հարավային Մերսին նահանգում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Ապագա ատոմայանի շինհրապարակում  տեղի է ունեցել կառույցի    առաջնահերթ հատվածների կառուցման աշխատանքների մեկնարկը: Դրանք անհրաժեշտ են, որպեսզի  նախապատրաստվեն սեփական ատոմային էլեկտրակայանները  սահմանափակ թույլտվության պայմաններում», - նշում  է աղբյուրը:

ԱԷԿ-ի նախագիծը ներառում է չորս էներգաբլոկ՝ կազմված 4 ռուսական ռեակտորներից  , որոնք  համապատասխանում  են   անվտանգության բարձրագույն չափանիշներին: Դրանցից յուրաքանչյուրի զորությունը   1200 ՄՎտ է :

 

Ատոմակայանի ծրագրի արժեքը մոտ 20 միլիարդ դոլար է: Թուրքական կողմը ակնկալում է գործարկել ԱԷԿ առաջին բլոկը 2023 թ-ին: 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ