Օտարի օգնությունից մեզ շահ չկա: Դժբախտ է այն ազգը, որ օտարի օգնության կարոտ է:

ՐԱՖՖԻ

Թուրքիայում վերացվել է երկու տարի գործող արտակարգ դրությունը

am ru
T`owrk`iayowm verats`vel e erkow tari gortsogh artakarg drowt`yowne_79123

 2016 թ. հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի տարածքում գործող արտակարգ դրության ռեժիմը դադարեցվել է: Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը:

Ինչպես նշվում է, արտակարգ դրությունը ավարտվում է ինքնաբերաբար, եթե մինչև դրա  ժամկետի ավարտը կառավարությունը չի տեղեկացնում երկրի խորհրդարանին այն երկարաձգելու անհրաժեշտության մասին:

Նշվում է, որ արտակարգ դրությունը դադարել է գործել հուլիսի 19-ին՝ ժամը 01.00-ին:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ երկրում 2 տարի գործող արտակարգ դրությունը կարող է վերացվել հունիսի 24-ի ընտրություններից հետո:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ