Հողը ոչ թե մերն է, որովհետև արյուն ենք թափել, այլ արյուն ենք թափել, որովհետև այդ հողը մերն է…

ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Թրամփը ԶԼՄ-ներին «կեղծավոր» է անվանել՝ իրեն քննադատելու համար

am
T`ramp`e ZLM-nerin <<keghtsavor>> e anvanel, iren k`nnadatelow hamar_79967

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ամերիկյան լրատվամիջոցներին մեղադրել է իր հանդեպ կողմնակալ վերաբերմունքի համար՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ «չափազանց մեղմ» լինելու համար լրատվամիջոցների հնչեցրած քննադատությանն ի պատասխան։ Նա այդ մասին գրառում է արել Twitter-ում.
«Ես արժանացա խիստ քննադատության կեղծ լրատվամիջոցների կողմից այն բանի համար, որ նախագահ Պուտինի հետ չափազանց բարեհամբույր եմ եղել։ Նախկինում նրանք դա կանվանեին դիվանագիտություն։ Եթե ես բղավեի կամ վախեցնեի՝ կլինեի չափազանց դաժան։ Հիշեք, ինչպես էին նրանք ասում, որ ես դաժան եմ եղել Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի հետ։ Կեղծավորնե՛ր»,- գրել է  նա։
Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում դեմառդեմ հանդիպում է կայացել Թրամփի ու Պուտինի միջև: Դեմոկրատ կոնգրեսականները, ինչպես նաև ԱՄՆ ղեկավարի կուսակից հանրապետականների մի մասը, ամերիկյան լրատվամիջոցները դժգոհ են մնացել հանդիպման ժամանակ Թրամփի դիրքից՝ նրան մեղադրելով Պուտինին զիջելու ու նրա հետ չափազանց մեղմ լինելու համար:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ