Օտարի օգնությունից մեզ շահ չկա: Դժբախտ է այն ազգը, որ օտարի օգնության կարոտ է:

ՐԱՖՖԻ

Թրամփը հայտարարել էլ, որ ոչ ոք չի կարողանա միաժամանակ բիզնես վարել ԱՄՆ-ի և Իրանի հետ

am
T`ramp`e haytararel el, or och` ok` ch`i karoghana miazhamanak biznes varel AMN-i ew Irani het_85423

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ այն ձեռնարկատերերը, որոնք աշխատում են Իրանի հետ չեն կարողանա միաժամանակ բիզնես վարել Միացյալ Նահանգների հետ այն բանից հետո, երբ Վաշինգտոնը վերականգնել Է պատժամիջոցները Թեհրանի դեմ: Այդ մասին նա օգոստոսի 7-ին գրել Է Twitter-ի իր անձնական Էջում:

«Իրանի դեմ պաշտոնապես պատժամիջոցներ են սահմանված: Այդ պատժամիջոցներն առավելագույն վնասն են հասցնում երբևիցե սահմանված բոլոր պատժամիջոցներից, և նոյեմբերին դրանք կհասցվեն նոր մակարդակի: Այն ըներությունները, որոնք բիզնես են վարում Իրանի հետ, չեն կարողանա դա անել Միացյալ Նահանգների հետ»,- նշել է Թրամփը՝ հավելելով՝ ես ամբողջ աշխարհում խաղաղության եմ ձգտում մյուսներից ոչ պակաս:

ԱՄՆ-ի նախագահը մայիսի 8-ին հայտարարել Է, որ Վաշինգտոնը դուրս Է գալիս միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի հետ համաձայնագրից եւ վերականգնում Է Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները, այդ թվում՝ պատժամիջոցներն այն երկրների նկատմամբ, որոնք բիզնես են վարում Իրանի հետ:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ