Հողը ոչ թե մերն է, որովհետև արյուն ենք թափել, այլ արյուն ենք թափել, որովհետև այդ հողը մերն է…

ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Թրամփը խոստացել է վերանայել Գյուլենի արտահանձնման հարցը. Էրդողան

am ru
T`ramp`e khostats`el e veranayel Gyowleni artahandznman harts`e. Erdoghan _32566

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ խոստացել է վերանայել ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի արտահանձման հարցը:

Թուրքական իշխանությունները մեղադրում են FETO-ին (Գյուլենի կազմակերպությանը) 2016 թ. հուլիսին Թուրքիայում կազմակերպված  հեղաշրջման փորձի  մասնակցության մեջ:  Գյուլն ինքն է դատապարտել հեղաշրջումը եւ մերժել մեղադրանքները:

«Ես մի անգամ եւս խնդրեցի Թրամփին արտահանձնել Գյուլենին: Նա խոստացել է վերանայել հարցը», - ասել է Էրդողանին՝ ելույթ ունենալով իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցության գործադիր կոմիտեի նիսի ժամանակ: Այս մասին գրում է թուրքական Հյուրիեթ թերթը:

 

Նշենք, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թրամփը   Էրդողանի հետ  հեռախոսազրույցի ընթացքում հավատցրել է, որը   հանձնարարել է դադարեցնել սիրիացի քրդերին  ամերիկյան զենքի մատակարարումը: Հիշեցնենք, որ Անկարան վերջիններիս  համարում է ահաբեկչական կազմակերպություն, ոորը  կապված է Թուրքիաում արգելված Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) հետ

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ