Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Թրամփը պաշտոնից ազատել է Թիլերսոնին

am en ru
T`ramp`e pashtonits` azatel e T`ilersonin_48630

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնից ազատել է պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին: Պաշտոնը կզբաղեցնի ԿՀՎ տնօրեն Մայք Պոմպեոն:

Նախագահ Թրամփը շնորհակալություն է հայտնել Թիլերսոնին եւ վստահություն հայտնել, որ նոր պաշտոնում Պոմպեոն «ֆանտաստիկ աշխատանք է կկատարի»:

 

Կենտրոնական հետախուզության վարչության պետը կլինի Ջինա Հասփելը: Նախկինում նա զբաղեցնում էր Պոմպեոյի օգնականի պաշտոնը: 

Վերջինս ԿՀՎ-ի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող առաջին կինն է:  

 

Հիշեցնենք, որ Թիլերսոնը ղեկավարում էր Պետդեպարտամենտը անցյալ տարվա փետրվարից:

 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ