Հողը ոչ թե մերն է, որովհետև արյուն ենք թափել, այլ արյուն ենք թափել, որովհետև այդ հողը մերն է…

ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Թրամփի պլանը չարագործ ու սատանայական է. Համենեի

am
T`ramp`i plane ch`aragorts ow satanayakan e. Hamenei_78243

Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտության կարգավորման վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «դարի գործարքը» երբեք չի իրականացվի: Այս մասին հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլահ Սայիդ Ալի Համենեին՝ Թրամփի պլանը «չարագործ ու սատանայական» անվանելով, փոխանցում է Mehr-ը:

Նրա խոսքով՝ ի հիասթափություն Միացյալ Նահանգների, պաղեստինյան հարցը երբեք չի մոռացվիև Երուսաղեմը «կմնա Պաղեստինի մայրաքաղաք»:

«Այսօր մահմեդական աշխարհը միասնության կարիք ունի: Պառակտումն արգելված է, քանի որ թշնամին կենտրոնացած է իսլամական աշխարհի վրա»,- ընդգծել է Այաթոլահ Համենեին:

Խոսքը  Թրամփի վարչակազմի մշակած՝   պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման պլանի մասին է, որը ներկայացվել է Թրամփի խորհրդականի և նրա փեսա Ջարեդ Քուշների՝ Մերձավոր Արևելքի մի շարք երկրներ  այցի ժամանակ: Պլանի մանրամասները դեռ չեն հաղորդվում: Սակայն Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչվելուց  և այնտեղ ԱՄՆ դեսպանատան տեղափոխումից հետո Պաղեստինը հայտարարել էր, որ Վաշինգտոնին որպես միջնորդ այլևս չի ընդունում:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ