Մեծ քիմիայի ժամանակաշրջան է, մի օրում մարդուն կարող են աղբի վերածել կամ աղբը դարձնել մարդ...

Գուրգեն Մահարի

Թվով 95 խախտումների արդյունքում բնությանը հասցվել է ավելի քան 160 միլիոն դրամի վնաս

am
T`vov 95 khakhtowmneri ardyownk`owm bnowt`yane hasts`vel e aveli k`an 160 milion drami vnas_88759

ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթների ընթացքում, ինչպես նաեւ հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումներով արձանագրված թվով 95 իրավախախտման  դեպքով  հաշվարկվել է 160.001.788 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, 48 դեպքով նշանակվել է 3.900.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, ինչպես նաեւ իրականացված 3 ստուգման արդյունքում հաշվարկվել է 124.200.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Ներկայացված հաշվետվության մեջ նշվում է.

 

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ՝ Արձանագրվել է իրավախախտման 32 դեպք, հաշվարկվել է 156.501.140 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, 15 դեպքով նշանակվել է 900.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

 

Իրականացված ստուգումներ՝

 

«Հայանտառ» ՊՈԱԿ «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղում, ստուգման ընթացքում, հայտնաբերվել եւ արձանագրվել է ապօրինի հատված 44 ծառի կոճղ, հաշվարկվել է 755.750 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

«Հայանտառ» ՊՈԱԿ «Իջեւանի անտառտնտեսություն» մասնաճյուղում, ստուգման ընթացքում, հայտնաբերվել եւ արձանագրվել է 231 հատ ապօրինի հատված ծառի կոճղ, հաշվարկվել է 34.671.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

«Հայանտառ» ՊՈԱԿ «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղում, ստուգման ընթացքում, հայտնաբերվել եւ արձանագրվել է 1301 հատ ապօրինի հատված ծառի կոճղ, հաշվարկվել է 88.773.750 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

Փայտանյութի  ապօրինի տեղափոխում՝ արձանագրվել է իրավախախտման 51 դեպք, հաշվարկվել է 2.275.940 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, 22 դեպքով նշանակվել է 2.200.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

 

Կենդանական աշխարհի պահպանության  ոլորտ՝ արձանագրվել է ապօրինի որսի 1 դեպք, հաշվարկվել է 68.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

 

 Ընդերքի պահպանության ոլորտ՝ կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում` 100.000 ՀՀ դրամի չափով։    

 

Հողերի պահպանության ոլորտ՝ կազմվել է վարչական տուգանքի 2 որոշում` 100.000 ՀՀ դրամի չափով։

 

Մթնոլորտի պահպանության ոլորտ՝ կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում` 250.000 ՀՀ դրամի չափով, հաշվարկվել  է  1.156.708 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։    

 

Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

 

Կայացվել է վարչական տուգանքի  4  որոշում՝  250.000 ՀՀ դրամի չափով։

 

Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 4.808.659 ՀՀ դրամ:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ