Հողը ոչ թե մերն է, որովհետև արյուն ենք թափել, այլ արյուն ենք թափել, որովհետև այդ հողը մերն է…

ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Տարեսկզբից ավելի քան 60 հազար միգրանտ Է ժամանել Եվրոպա

am es
Tareskzbits` aveli k`an 60 hazar migrant E zhamanel Evropa_86395

2018 թվականի սկզբից Միջերկրական ծովով Եվրոպա ժամանած միգրանտների և փախստականների թիվը գերազանցել է 60 հազարը: Ավելի քան 1520 մարդ զոհվել կամ անհետ կորել Է:

Այդ մասին օգոստոսի 10-ին հայտնել Է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԳ):

Ավելի քան 24,6 հազար միգրանտների ու փախստականների ընդունել էԻսպանիան, մոտավորապես 19 հազար հոգու՝ Իտալիան, շուրջ 16,5 հազար միգրանտների՝ Հունաստանը, շուրջ 250-ին՝ Մալթան և ավելի քան 100-ին՝ Կիպրոսը:

Պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է, որ անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանում Միջերկրական ծովով Եվրոպա են ժամանել ավելի քան 117 հազար միգրանտներ ու փախստականներ, իսկ 2016 թվականին՝ ավելի քան 263 հազար:

ՄՄԿ-ի տվյալներով՝ ընդամենն աշխարհում 2018 թվականի սկզբից ի վեր զոհվել են 2 հազար 270 միգրանտներ ու փախստականներ: Միգրացիայի միջերկրածովյան երթուղին ամենավտանգավորն Է մնում Եվրոպայում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ