Հողը ոչ թե մերն է, որովհետև արյուն ենք թափել, այլ արյուն ենք թափել, որովհետև այդ հողը մերն է…

ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Տարհանման վտանգ հատկապես Երևանում չկա. ԱԻՆ ներկայացուցիչ

am ru
Tarhanman vtang hatkapes Erewanowm ch`ka. AIN nerkayats`owts`ich`_26227

«Տարհանման վտանգ հատկապես Երևանում չկա»,- «Հայ ձայնի» հետ զրույցում ասաց  ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վաչության պետի պաշտոնակատար Նանա Գնդոյանը:

Վերջինս նշեց, որ սպասվում  է 25-30 մ վրկ ուժգնությամբ քամի, որը փոթորկանք է, ոչ  թե փոթորիկ. փոթորիկը լինում է 30 մ վրկ-ից ավելի ուժգնությամբ քամու պարագայում:

«ԱԻՆ հաղրդագրության մեջ հստակ նշված է, որ ուժեղ  քամին սպասվում է Գեղարքունիքի, Տավուշի և Լոռու մարզերում, իսկ այլ մարզերում և Երևանում նման քամիներ չեն սպասվում, այդպիսի կանխատեսումներ չկան»,- ասաց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ Երևանում ուժեղ քամիներ չեն սպասում և խուճապի մատնվելու կարիք չկա:  

 

Ըստ Գնդոյանի՝ նման իրավիճակներում ցանկալի է դրսում չգտնվել, մնալ փակ շինություններում: Եթե քամու ուժգնացման ժամանակ  հայտնվել եք դրսում, պետք է խուսափել շինությունների տանիքների, սյուների, ծառերի տակ կանգնելուց, որոնք կարող են վնասվել, պոկվել, նախընտրելի է հնարավորինս բաց տարածության մեջ գտնվել: «Ցանկալի է հատկապես երեխաներին պահել շինությունների, դպրոցների ներսում, ոչ թե տարհանել»,-եզրափակեց Նանա Գնդոյանը: 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ