Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Տարվա առաջին կիսամյակում Շուշիի կերպարվեստի թանգարան է այցելել 263 զբոսաշրջիկ

am
Tarva arhajin kisamyakowm Showshii kerparvesti t`angaran e ayts`elel 263 zbosashrjik_87359

2018 թվականի հունվար-հուլիսին Շուշիի կերպարվեստի պետական թանգարան է այցելել 2160 այցելու, որից 263-ն արտերկրից:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է կերպարվեստի պետական թանգարանի էքսկուրսավար  Զարինե  Հարությունյանը:

Նրա  խոսքով՝   ըստ վիճակագրական տվյալների, թանգարան  այցելող   օտարերկրյա  այցելուների  մեծ  մասը եղել են Ռուսաստանի Դաշնությունից, Լեհաստանից, Ֆրանսիայից, Իրանի Իսլամական Հանրապետությունից և  Ամերիկայի Միացյալ նահանգներից:

Զ.  Հարությունյանն  ասել է  նաև, որ   արտերկրից  ժամանած   զբոսաշրջիկներին  հիմնականում      հետաքրքրում  է  Արցախի   պատմությունը, մշակույթը՝ հին    ու  նոր   պատմամշակութային   հուշարձանները, արցախցիների  կենցաղն  ու  առօրյան: Ի  դեպ,  զբոսաշրջիկների  ուշադրությունը  գրավել  է  նաև  Ստեփանակերտի,     Շուշիի  և  այլ   քաղաքների    մաքրությունը:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ