Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Տեղի է ունեցել սպորտային պարերի փառատոնի «Ստեփանակերտի գավաթ»-ի առաջնությունը

am
Teghi e ownets`el sportayin pareri p`arhatoni <<Step`anakerti gavat`>>-i arhajnowt`yowne_73567

Նախօրեին Ստեփանակերտի համար 6 դպրոցում տեղի է ունեցել Արցախի «Պարի և սպորտային պարերի միություն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ իրականացվող սպորտային պարերի փառատոնի «Ստեփանակերտի գավաթ» բաց առաջնությունը:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ սպորտային պարերի փառատոնին մասնակցել են պարողներ Ռուսաստանի՝ Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Ուկրաինայի՝ Կիև, Մոլդովայի՝ Քիշնև, Լեհաստանի՝ Լյուբլին, Վրաստանի՝ Զուգդիդի, ԱՄՆ-ի՝ Գլենդել, Պարսկաստանի՝ Թեհրան, Հայաստանի՝ Երևան, Գյումրի, Արմավիր, Էջմիածին քաղաքներից:

Հուլիսի 1-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում մասնակիցները հանդես են եկել բարեգործական համերգով, որից ստացված ողջ հասույթը փոխանցվել է Ստեփանակերտի    Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնին:

 

 

 

 

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ