Մեր ճակատի գիրը մենք պիտի գրենք

Ժամանակն է` գրենք մեր ճակատի գիրը, որ ուրիշները չգրեն, որովհետև ինչ էլ որ գրել են ուրիշները մինչև հիմա, ի վնաս մեզ է եղել

ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Տեղի կունենա «Արկածներով լի ճամփորդություն» մանկական ներկայացումը

am
Teghi kownena <<Arkatsnerov li champ`ordowt`yown>> mankakan nerkayats`owme_58567

Մայիսի 4-ին՝ ժամը 15.00-ին, Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնում տեղի կունենա «Արկածներով լի ճամփորդություն» մանկական ներկայացումը:

Բեմականացման հեղինակ և ռեժիսոր`  Արսեն Գրիգորյան

Բեմ. Նկարիչ` Աշոտ Համբարձումյան

Եր. ձևավորում` Արտավազդ Եղոյան

Թատրոնի գեղ.ղեկ. Ալբերտ Մկրտչյան

 

Անտառում ապրում են Քույր և եղբայր՝ Դիկոնն ու Ֆենին: Ֆենին գնում է անտառ սունկ հավաքելու: Մութը վրա է հասնում, իսկ Ֆենին չկա ու չկա:

Նրան իր մոտ է պահում անտառի արքան և թույլ չի տալիս վերադառնալու տուն: Դիկոնը,որի միակ հարազատը Ֆենին էր, անհանգստացած մեկնում է նրան փնտրելու: Դիկոնին օգնելու համար նրան են միանում անտառի բնակիչներ՝ Բրուին անունով արջը, և Ջակոն կապիկը: Ճանապարհին հավատարիմ ընկերները հանդիպում են բարի փերիին, որն էլ նրանց հայտնում է Ֆենիի տեղը:

Արքան Ֆենիին վերադարձնելու համար Դիկոնից պահանջում է երեք զարմանալի առարկաներ: Այդ խորհրդանշական իրերը գտնելու համար Դիկոնը, Բրուինն ու Ջակոն հայտնվում են Չինաստանում,Իսպանիայում այնուհետև՝ Հյուսիսային բևեռում: Անհրաժեշտ առարկաները գտնելուց հետո ընկերները ուրախ վերադառնում են անտառի արքայի մոտ: Արքան ստանալով պահանջած իրերը չի դրժում իր խոստումը և բաց է թողնում Ֆենիին:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ