Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Տեղի կունենա «Նաղաշ» անսամբլի համերգը

am
Teghi kownena <<Naghash>> ansambli hamerge_32563

Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 19.00-ին,  Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և «Նաղաշ» անսամբլի համերգը:

Համերգի ընթացքում տեղի կունենա «Կարոտի երգերի» համաշխարհային պրեմիերան։ Երգերը ստեղծվել են միջնադարյան հայ բանաստեղծ և հոգևորական Մկրտիչ Նաղաշի բանաստեղծությունների հիման վրա:

 

«Նաղաշ» անսամբլի անդամներն են՝ Հասմիկ Բաղդասարյան (սոպրանո), Տաթևիկ Մովսիսյան (սոպրանո), Արփինե Տեր-Պետրոսյան (ալտ), Էմանուել Հովհաննիսյան (դուդուկ, զուռնա), Արամայիս Նիկողոսյան (ուդ), Տիգրան Հովհաննիսյան (դհոլ, դումբեկ), Կարեն Անանյան (դաշնամուր), Դիրիժոր՝ Ջոն Հոդյան:

 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ