Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ:

Րաֆֆի

Տեղի կունենա Հովհ. Թումանյանի Երկերի լիակատար ժողովածուի Ա հատորի շնորհանդեսը

am es
Teghi kownena Hovh. T`owmanyani Erkeri liakatar zhoghovatsowi A hatori shnorhandese_66790

Հունիսի 16-ին, ժամը՝ 13:00-ին, Հովհաննես Թումանյանի թանգարանում տեղի կունենա Հովհաննես Թումանյանի Երկերի լիակատար ժողովածուի 1-ին հատորի շնորհանդեսը:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, մեծանուն գրողի ԵԼԺ 1-ին հատորը լույս է տեսել Գրականության ինստիտուտի Թումանյանագիտության բաժնի և Հովհ. Թումանյանի թանգարանի ազնիվ գիտաշխատողների համատեղ աշխատանքի արդյունքում: Հատորը հրատարակվել է Հովհ. Թումայնանի 150-ամյակինն նվիրված միջոցառումների շրջանակներում:

Թանգարանից հայտնում են, այս տարի նախանշված է լույս ընծայել ևս երկու հատոր՝ 2-րդը և 3-րդը, իսկ 2019-ին նախատեսված է ընթերցողին հասցնել նաև 4-5 հատորները:

 

 

Լրահոս
Ամենաընթերցված

Նմանատիպ նորություններ