Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Տեղի կունենա Թուրքիա-ՌԴ-Իրան եռակողմ գագաթնաժողով

am ru
Teghi kownena T`owrk`ia-RhD-Iran erhakoghm gagat`nazhoghov_47466

Թուրքիա-ՌԴ-Իրան եռակողմ գագաթնաժողովը տեղի կունենա Ստամբուլում ապրիլի 4-ին: Այս մասին հաղորդում է թուրքական «Milliyet» թերթը:

Ըստ թերթի տվյալների՝ ապրիլի 3-ին կանցկացվի համագործակցության խորհրդի նիստը, որին կհաջորդի (ապրիլի 4-ին) Սիրիայի հարցով Թուրքիա-Ռուսաստան-Իրան   գագաթնաժողովը:

Նախօրեին Թուրքիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Համի Աքսոյը Անկարայում կայացած մամլո ասուլիսի ընթացքում նշել է, որը գագաթնաժողովը անցկացվելու է ապրիլի սկզբին, առանց հստակ ամսաթիվ նշելու:

Թուրքական Hürriyet թերթը ավելի վաղ հաղորդել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստան - Թուրքիա - Իրան եռակողմ գագաթնաժողովը տեղի է ունենալու Ստամբուլում՝ ապրիլի սկզբին:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի ղեկավարները հանդիպում էին ունեցել Սոչիում 2017թ.-ի նոյեմբեր 22-ին, որի ընթացքում հայտարարել էին Սիրիայում ահաբեկչության դեմ համատեղ պայքարում գրանցած զգալի առաջընթացի մասին:  

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ