Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Տեղի ունեցավ ՌԱԿ «Արփի» աղջիկների և ՌԱԿ «Անդրանիկ» ֆուտբոլային ակումբների ընկերական հանդիպումը

am en ru
Teghi ownets`av RhAK <<Arp`i>> aghjikneri ew  RhAK <<Andranik>> fowtbolayin akowmbneri enkerakan handipowme_55107

Ապրիլի 15-ին Գեղարքունիքի Վարդենիս քաղաքում տեղի ունեցավ  Արմավիրի աղջիկների ՌԱԿ «Արփի» և Վարդենիսի ՌԱԿ  «Անդրանիկ» ֆուտբոլային ակումբների ընկերական հանդիպումը։

Երկու թիմերի անդամներն էլ ցուցադրեցին դիտարժան խաղ՝ պահպանելով հաճելի լարվածություն, որը վարակել էր նաև հանդիսատեսին։ Հանդիպումն ավարտվեց 3։3 հաշվով։

 «Արփի» ակումբից գոլերի հեղինակ դարձան Դիանա Վերանյանը, Մերի Ղազարյանը և Շողեր Կավալսկայան, իսկ «Անդրանիկ» ակումբից՝ Հովիկ Հակոբյանը (դուբլ) և Վահե  Զաքարյանը։

Հատկապես կարևոր է այն հանգամանքը, որ երկու ակումբներն էլ լինելով նորաստեղծ, արդեն իսկ հասցրել են հիացնել իրենց խաղով, դրա վառ ապացույցը ոչ միայն ցուցադրած գեղեցիկ խաղն է, այլ նաև շոշափելի արդյունքները՝ հաղթանակի տեսքով։

Այս սպորտային մրցությունը երկու ՌԱԿ ակումբների համագործակցության հիանալի առիթ էր:

Մեզ մնում է միայն վստահաբար սպասել ակումբների հետագա հաջողություններին։

 

Հիշեցնենք, որ  ՌԱԿ երկու ֆուտբոլային ակումբները հովանավորվում են Նազիրյան ընտանիքի կողմից: 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ