Հողը ոչ թե մերն է, որովհետև արյուն ենք թափել, այլ արյուն ենք թափել, որովհետև այդ հողը մերն է…

ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Տխրահռչակ նախաձեռնության գործողությունները հատել են ողջամտության սահմանները. Կանադահայոց թեմի առաջնորդ

am
Tkhrahrhch`ak nakhadzerhnowt`yan gortsoghowt`yownnere hatel en oghjamtowt`yan sahmannere. Kanadahayots` t`emi arhajnord_79551

Կանադայի հայոց թեմի առաջնորդ Տ. Աբգար եպս. Հովակիմյանը նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ իր մտահոգությունները հայտնելով Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու շուրջ ստեղծված մտահոգիչ իրավիճակի շուրջ:

Նամակը ներկայացնում ենք ամբողջությամբ.

 

 

«Վսեմաշուք Տիար Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Հայաստանի Հանրապետության

Երևան-Հայաստան

 

Նորին Գերազանցություն,

Հանուն Կանադահայոց Թեմի Թեմական Խորհուրդի, Հոգևորականաց Դասի եւ հավատացյալ

ժողովրդի կոչ ենք անում Հայրենի Պետությանը մեղսակից չդառնալու պատմության ու սերունդների առջև։

 

 

Սիրելի Վարչապետ Հայաստանի Հանրապետության,

Կանադահայությունը չի կարող դիտորդի անտարբերությամբ նայել թե ինչպես է վարկաբեկվում եկեղեցին մի խումբ աղանդավոր ու նզովված վաշխառուների կողմից, ովքեր իրենց սրբությունն ու նկարագիրը կորցնելով փորձում են կասկածի տակ դնել մեր դարավոր Հոգևոր Հայրենիք՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հեղինակությունը։

Տխրահռչակ նախաձեռնության կազմակերպիչների պահվածքն ու գործողությունները հատել են ողջամտության բոլոր սահմանները։ Նրանք պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ։

Երբ սփյուռքի մեջ մենք փորձում ենք մեր գոյատևման հիմնաքար Սուրբ Եկեղեցին, լեզուն ու հայեցի նկարագիրն անխաթար պահել, միևնույն ժամանակ տեսնում ենք թե ինչպես հայրենիքում փորձեր են արվում արևմտյան բարքերով ու սովորություններով ամբողջացնել այն։

 

Օտարության մեջ եկեղեցին է մեզ համար թե՛ հայրենիք եւ թե՛ պետություն, եւ Հայ Քրիստոնյա մնալու հանգամանքով կպարտինք Հայ եկեղեցուն։

 

Վստահելով Ձեզ խնդրում ենք ընդմիշտ հեռացնել եւ լռեցնել խանգարող ուժերը, որ իրենց յուրահատուկ սատանայությամբ փորձում են տկարացնել մեր Սրբություն Սրբոցը եւ պահանջում պետության միջամտությունը ապահովելու Վեհափառ Հայրապետի անվտանգությունը։

 

Օրհնությամբ՝

 

Տ. Աբգար եպս. Հովակիմյան

Առաջնորդ Կանադահայոց Թեմի

16 Հուլիս 2018»

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ