Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Տոնածիսական համերգային ծրագիր՝ Ազատության հրապարակում. «Սուրբ ծնունդը՝ Երևանում»

am
Tonatsisakan hamergayin tsragir, Azatowt`yan hraparakowm. <<Sowrb tsnownde, Erewanowm>>_38331

Երևանի քաղաքապետարանի «Նոր տարին Երևանում 2018» ծրագրով հունվարի 6-ին մայրաքաղաքի Ազատության հրապարակում կայացել է Սուրբ ծննդյան տոնածիսական համերգային ծրագիրՍուրբ ծնունդը՝ Երևանում» խորագրով: Ձևավորված ավանդույթի համաձայն, Արարատյան Հայրապետական թեմի հետ համատեղ անցկացվող այս միջոցառումը մեկնարկել է տոնի խորհուրդը ներկայացնող հատուկ արարողակարգով: Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հայրերի և երգչախմբի մասնակցությամբ տեղի ունեցած արարողությանը հաջորդել է բուն տոնածիսական համերգային ծրագիրը:

Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 

Հանդիսությանը ելույթ են ունեցել ազգագրական, ժողովրդական երգի ու պարի սիրված համույթներ ու կատարողներ, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական դպրոցների սաներ:

Միջոցառմանը ներկա երևանցիներն ու մայրաքաղաքի հյուրերը նշել են, որ, ի թիվս Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած տոնական բազմաթիվ այլ միջոցառումների, մեծ բավականություն են ստացել նաև այս երեկոյից և իրենց գոհունակ խոսքը հղել համերգի կազմակերպիչներին: Ոմանք էլ նկատել են, որ ամեն տարի անցկացվող այս տոնը հատկապես երեխաների համար հոգևոր արժեքներին հաղորդակից դառնալու հրաշալի առիթ է:

 

 

 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ