Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Ծաղկազարդի տոնին Մայր Աթոռում էին սահմանամերձ համայնքների մանուկները (լուսանկարներ)

am
Tsaghkazardi tonin Mayr At`orhowm ein sahmanamerdz hamaynk`neri manowknere (lowsankarner)_51062

Ինչպես տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մարտի 25-ին մեծ շուքով տոնախմբել է Ծաղկազարդը, որը խորհրդանշում է մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի՝ մարդեղացյալ Աստվածորդու՝ Երուսաղեմ հաղթական մուտքը: Հոգենորոգ օրվա կապակցությամբ Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հյաոց Կաթողիկոսի, մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Վարչա-տնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը: Սրբազանն իր խոսքում ողջունել է Ծաղկազարդի առիթով Մայր Տաճարի Ս. Խորանին սպասավորող  մանուկներին, ովքեր վաղ առավոտյան ժամանել էին Ս. Էջմիածին Տավուշի թեմի սահմանամերձ քաղաքներից և գյուղերից` մասնակցելու Ս. Պատարագին և

 

ստանալու Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությունը: Սրբազանը հորդորել է Ս. Պատարագի մասնակիցներին՝ ըստ տերունավանդ պատվիրանի նմանվել այդ մանուկներին իրենց մաքրության, անմեղության ու պարզության մեջ, ունենալ շիտակ և մաքուր հոգի և պատրաստ լինել օգնելու և կարեկից լինելու միմյանց:

 

Ս. Պատարագի ավարտին տաճարում գտնվող բոլոր մանուկները հրավիրվել են ատյան և, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվել է մանուկների օրհնության հատուկ կարգ: Նորին Սրբությունը հայրապետական իր օրհնությունն ու բարեմաղթանքներն է փոխանցել ներկա մանուկներին՝ աղոթելով նրանց անհոգ մանկության և երջանիկ ու աստվածօրհնյալ կյանքի համար:

 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ