Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Ծաղկազարդին կկատարվի մանուկների օրհնության հատուկ կարգ

am
Tsaghkazardin kkatarvi manowkneri orhnowt`yan hatowk karg_50642

Տեր Հիսուս Քրիստոսի` Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը` Ծաղկազարդը, Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին այս տարի տոնախմբելու է մարտի 25-ին: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ տոնը տարիներ առաջ նաև հռչակվել է որպես մանուկների օրհնության օր:

     Այս կապակցությամբ հայոց բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագի ավարտին կատարվում է մանուկների օրհնության հատուկ կարգ:

     Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կկատարվեն հետևյալ արարողությունները`

     1. Առավոտյան ժամը` 10:00-ին, Մայր Տաճարի շրջափակում տեղի կունենա Անդաստանի արարողություն և մանուկների օրհնություն,

     2. Ս. Պատարագի ավարտին` ժամը` 13:00-ին, կկատարվի մանուկների օրհնության հատուկ կարգ:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ