Հողը ոչ թե մերն է, որովհետև արյուն ենք թափել, այլ արյուն ենք թափել, որովհետև այդ հողը մերն է…

ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Ծավալվող իրադարձություններն արդեն վեր են ածվում մեր պետականության դեմ ուղղված լուրջ մարտահրավերի. ԱԱԾ տնօրեն

am
Tsavalvogh iradardzowt`yownnern arden ver en atsvowm mer petakanowt`yan dem owghghvats lowrj martahraveri.  AATs tnoren_56571

Հայաստանում ծավալվող վերջին իրադարձություններին է անդրադարձել Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանը:

 

«Հայաստանում ծավալվող իրադարձություններն արդեն վեր են ածվում մեր պետականության դեմ ուղղված լուրջ մարտահրավերի: Ազգային անվտանգության ծառայությունը Հայաստանի ներսում եւ արտերկրում տեղի ունեցող զարգացումների մասին տեղեկատվության ստացման, մշակման ու վերլուծության արդյունքում մշտապես իրականացրել եւ ներկայումս էլ բնականոն իր հունով շարունակում է ՀՀ անվտանգությանն սպառնացող վտանգների կանխատեսման եւ դրանց չեզոքացմանն ուղղված իր գործունեությունը։

 

Միջազգային հեղինակավոր փորձագիտական կարծիքների համաձայն՝ մինչ վերջերս Հայաստանն ընկալվել է որպես աշխարհի ամենաանվտանգ երկրներից մեկը, որի գրավականները եղել են ինչպես բարդ տարածաշրջանային պայմաններում պետական մարմինների լարված եւ հետեւողական աշխատանքը, այնպես էլ մեր հասարակության խոհեմությունը եւ պետականության, համախմբվածության եւ Հայրենիքի նկատմամբ անսահման նվիրվածության գաղափարների կարեւորումը։

 

Ցավոք, վերջին իրադարձությունների եւ դրանց հրապարակային ու քողարկված դրդապատճառների ու հետապնդվող նպատակների դիտարկումները վկայում են, որ հետեւողական փորձ է արվում խախտել հիշյալ հավասարակշռությունը, որն արդեն անմիջականորեն ոտնձգություն է ոչ թե իշխանությանը, առանձին պետական կամ քաղաքական գործիչներին, այլ՝ պետության հիմքերին:

 

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից շարունակվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվող տեղեկատվությունը հիմք է տալիս եզրահանգումներ կատարելու, որ մեր քաղաքացիների կողմից իրենց սահմանադրական իրավունքներից օգտվելու ընթացքին զուգահեռ պետության հիմքերը թուլացնելու եւ քայքայելու նպատակներ հետապնդող ինչպես ներքին, այնպես էլ արտաքին տարբեր ուժեր, անհատներ եւ խմբավորումներ ակնկալում են կյանքի կոչել մեր ինքնիշխանությանը, պետական սահմանների անձեռնմխելիությանը եւ տարածքային ամբողջականությանն ուղղված իրենց ստոր ծրագրերը։

 

Չեմ վարանում հրապարակային նման մեկնաբանություն տալ այդ ծրագրերին, քանի որ դրանց իրականացման նպատակով փորձ է արվում մեր հասարակության տարբեր շերտերի մեջ սերմանել բացահայտ թշնամություն, ատելություն, անհանդուրժողականություն, որի հետեւանքները հնարավոր չի լինելու կարճ ժամկետում չեզոքացնել, եւ տեւական ժամանակ մենք, մեր երեխաներն ու ամբողջ ժողովուրդը ստիպված ենք լինելու ապրել փոխադարձ անվստահության, անհանգստության ու անկայունության պայմաններում։

 

Ծավալվող իրադարձություններն արդեն վեր են ածվում մեր պետականության դեմ ուղղված լուրջ մարտահրավերի՝ «ժամանակն է լինել առավել զգոն եւ շրջահայաց՝ այդ անդառնալի հետեւանքներից մեր սերունդներին զերծ պահելու համար»։

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ