Օտարի օգնությունից մեզ շահ չկա: Դժբախտ է այն ազգը, որ օտարի օգնության կարոտ է:

ՐԱՖՖԻ

Ծիծաղս գալիս է, երբ ասում են՝ Լիդիանը միջազգային խոշոր կազմակերպություն է. Լևոն Գալստյան

am
Tsitsaghs galis e, erb asowm en, Lidiane mijazgayin khoshor kazmakerpowt`yown e. Lewon Galstyan_80103

 Ամեն անգամ ծիծաղս գալիս է, երբ հանդիպում եմ՝ «Լիդիանը միջազգային խոշոր կազմակերպություն է» արտահայտությանը. ասում է Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանը:

    Վերջինս նաև մանրամասնում է. « «Lydian International»-ը ընդամենը մի փոքրիկ, շարքային օֆշորային ընկերություն է, որի նմանները հազարներով բուսնում են երկրագնդի տարբեր անկյուններում։ Այն հանդիսանում է «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության 100% բաժնեմասի սեփականատերը և ստեղծվել է 2005թ.-ին Մեծ Բրիտանիայի օֆշորային գոտիներից մեկում` Ջերսի կղզում: Հանքարդյունահանման ոլորտում ընդհանրապես ոչ մի փորձ չունեցող այս ընկերությունը փորձ է կատարել շահագործել ևս երկու հանքավայր Կոսովոյում և Վրաստանում, ինչը տարբեր պատճառներով «բարեհաջող» ձախողել է:

  Ուղղակի Ամուլսարի դեպքում սրանց հաջողվել է տարբեր մանիպուլյացիաների միջոցով ներգրավել միջազգային ներդրողների իրենց վտանգավոր ծրագրում»։

   Թերևս հենց «Լիդիան Արմենիա»-ն միջազգային խոշոր կազմակերպություն  համարվելու հանգամանքն է կաշկանդում  Հայաստանի Հանրապետության կառավարությանը, որը չի կարողանում որոշում կայացնել ու հանգիստ կասեցնել ընկերության գործունեությունը Հայաստանում:

  Շրջանառվում է այն մտավախությունը, թե ընկերության գործունեության հարկադրաբար դադարեցման դեպքում որևէ խոշոր միջազգային ներդրող Հայաստան չի գա:  

  Հիշեցնենք, որ Ամուլսարի հանքի շահագործման թեմային էր անդրադարձել նաև, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, որը նկատելիորեն շահարգրգիռ է հանքի շապխագործմամբ, որ շեշտել, թե ներդրողները հետեւում են «Լիդիան Արմենիայի» շուրջ տեղի ունեցող գործընթացների ընթացքին: «Կառավարության հանձնառությունները, գործողությունները ինձ վստահություն են ներշնչում, եւ ես ապագա ամերիկյան ներդրումների մասով վստահ եմ»,- ասված էր Ռիչարդ Միլսի հայտարարության մեջ:

  Փաստորեն, այս կերպ ԱՄՆ դեսպանն անուղղակիորեն վերջնագիր է ներկայացնում ՀՀ կառավարությանը:

Անժելա Հարությունյան

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ