Մեծ քիմիայի ժամանակաշրջան է, մի օրում մարդուն կարող են աղբի վերածել կամ աղբը դարձնել մարդ...

Գուրգեն Մահարի

Վալերի Օսիպյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավարին (տեսանյութ)

am
Valeri Osipyann endownel e Evropayi khorhrdi erewanyan grasenyaki ghekavarin (tesanyowt`)_93863

 

Սեպտեմբերի 4-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալիա Վուտովայի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Ողջունելով հյուրերին` Վալերի  Օսիպյանը գոհունակություն հայտնեց Եվրոպայի խորհրդի հետ սերտ համագործակցության կապակցությամբ և նշեց, որ գործընկերությունը դրական արդյունքներ է արձանագրել հասարակական կարգի պահպանման, թրաֆիքինգի, կիբերհանցավորության դեմ պայքարի և մի շարք այլ ոլորտներում: Մասնավորապես, աշխատանքի առաջավոր փորձի յուրացման նպատակով կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ, սեմինարներ, հրատարակվել են ուսումնական ձեռնարկներ և այլն:

Նատալիա Վուտովան նշեց, որ Հայաստանի Հանրապետության հետ Եվրոպայի խորհրդի համագործակցությունը միշտ եղել է բարձր մակարդակի վրա, իսկ ներկայումս գործընկերությունն ավելի դինամիկ է: Ինչ վերաբերում է ոստիկանության գործունեությանը, ապա ակնհայտ է ոստիկանության դերի փոփոխությունը կոռուպցիայի, ընտանեկան բռնությունների դեմ պայքարում և մի շարք այլ ոլորտներում:

Վալերի  Օսիպյանն ընդգծեց, որ ոստիկանության որդեգրած քաղաքականության արդյունքներն արդեն իսկ արտահայտվում են ոստիկանության հանդեպ քաղաքացիների վերաբերմունքի փոփոխությամբ, իսկ ինչ վերաբերում է ընտանեկան բռնությունների դեմ պայքարին, ապա համապատասխան օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, երկու ամսվա ընթացքում արձանագրվել է այդպիսի շուրջ 400 դեպք, և աշխատանքն այդ ուղղությամբ ողջ ծավալով շարունակվում է:

Նատալիա Վուտովան հավաստիացրեց, որ Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը և աջակցությունը ոստիկանությանն իր քաղաքականության իրագործման ուղղությամբ կշարունակվի ու կխորանա:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ