Մեր ճակատի գիրը մենք պիտի գրենք

Ժամանակն է` գրենք մեր ճակատի գիրը, որ ուրիշները չգրեն, որովհետև ինչ էլ որ գրել են ուրիշները մինչև հիմա, ի վնաս մեզ է եղել

ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Վարչապետ Փաշինյանը Երասխի բնակիչներին հորդորեց չնահանջել խնդիրների ծանրության, բարդության առաջ, այլ շարունակել աշխատել

am
Varch`apet P`ashinyane Eraskhi bnakich`nerin hordorets` ch`nahanjel khndirneri tsanrowt`yan, bardowt`yan arhaj, ayl sharownakel ashkhatel_101145

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում եղավ Երասխի միջնակարգ դպրոցի շենքում: Երկհարկանի շենքի առաջին հարկում ներկայում իրականացվում են վերանորոգման աշխատանքներ, որոնց ավարտից հետո այդ հատվածը ծառայելու է որպես մանկապարտեզ: Ներկայում ամբողջովին վերանորոգվել է մանկապարտեզի տարածքի ճաշարանի հատվածը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացավ ընթացիկ աշխատանքներին, որից հետո հանդիպեց տեղի բնակիչներին:  

«Ընդհանուր առմամբ, բոլոր խնդիրների լուծումը մեր օրակարգում է, սակայն արձանագրենք, որ դրանք միանգամից չեն լուծվում: Շատ կարևոր է, որ այդ խնդիրները լուծվեն, և ես հենց այդ հարցն եմ առաջ բերել մարզպետարանում տեղի ունեցած քննարկման ժամանակ:  Անհրաժեշտ է սկսել փոքր խնդիրների լուծումից, փոքր քայլերով առաջ գնալ, մինչև այս գործընթացը թափ հավաքի: Կարծում եմ, որ այս ամենում ամենակարևոր բանը տրամադրությունն է ու տրամադրվածությունը: Ամենակարևոր բանը, որ մենք ունենք, վստահությունն է: Պետք չէ խնդիրների ծանրության, բարդության առաջ նահանջել, պետք է շարունակել աշխատել, համատեղ աշխատանքով գտնել խնդիրների լուծումները»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը բարձրացրեց համայնքի գազաֆիկացման խնդիրը, վարչապետ Փաշինյանը նշեց, որ պետք է քննարկել հարցը  և արդյունավետ լուծումներ գտնել:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ