Օտարի օգնությունից մեզ շահ չկա: Դժբախտ է այն ազգը, որ օտարի օգնության կարոտ է:

ՐԱՖՖԻ

Վարչապետ. մեր տնտեսական քաղաքականության հիմնասյուներն են կոռուպցիայի դեմ պայքարը և անկախ դատական համակարգի ստեղծումը

am
Varch`apet. mer tntesakan k`aghak`akanowt`yan himnasyownern en korhowpts`iayi dem payk`are ew ankakh datakan hamakargi steghtsowme_79575

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 15 րոպե ուշացումով ներկայացավ կառավարության նիստերի դահլիճ, և սկսվեց լրագրողների հետ հանդիպումը: Նշենք, որ վարչապետի պաշտոնում սա Նիկոլ Փաշինյանի առաջին ասուլիսն է այս ձևաչափով։

 

Հանդիպման սկզբում վարչապետը հայտարարեց, որ հույս ունի՝ կկարողանա հնչեցնել բոլոր այն հարցերի պատասխանները, որ նախատեսել են լրատվամիջոցների ներկայացուցիչները, ապա հայտարարություն արեց ՀՀ տնտեսական քաղաքականության վերաբերյալ:

«Այս ընթացքում մտահոգություններ են հնչում, որ այնքան էլ պարզ չէ, թե ինչ տնտեսական քաղաքականություն է  վարում ՀՀ կառավարությունը, դա նաև մեր մեղավորությունն է, որ մանրամասն չենք մանրամասնել խնդիրը: Նշեմ, որ ՀՀ կառավարության նպատակը ներառող տնտեսական համակարգ ստեղծելն է:

Հեղափոխությունից առաջ մենք ունեցել ենք համակարգ, որտեղ տնտեսական գործունեության որոշ ձևերում սահմանափակ քանակությամբ մարդիկ են հնարավորություն ունեցել ՀՆԱ-ի մասնաբաժին ստեղծել, իսկ ներառող տնտեսության տրամաբանությունն  այն է, որ այդ սահմանափակումները գոյություն չունենան, ու տենտեսական ձևերը լինել հասանելի բոլորի համար»,- ասաց Փաշինյանը:

Նա հայտարարեց, որ դա չի նշանակում, թե այն մարդիկ, ովքեր գործունեություն են ծավալել ինչ-որ ոլորտում, այլևս չեն կարողանա դա անել, այլ դա նշանակում է, որ մյուսներն էլ կկարողնանան մասնակցություն ունենալ տնտեսության տվյալ ձևերում:

«Կառավարությունը նաև իր անելիքն է համարում ժամանակ առ աժամանակ ծանոթանալ իրավիճակին, մոնիթորինգ անել, թե ինչ փոփոխություններ են տեղի ունենում, և եթե փոփոխություններ տեղի չեն ունենում, կառավարությունը պետք է մտածի նոր գործիքակազմ ներդնելու ուղղությամբ: Ուզում եմ հստակ արձանագրել, որ հենց մեր տնտեսական քաղաքականության հիմնասյուներն են կոռուպցիայի դեմ պայքարը և անկախ դատական համակարգի ստեղծումը: Ցանկացած փորձագետ ձեզ կասի, որ բարենպաստ նեդրումային միջավայր ստեղծելու համար անհրաժեշտ են այդ երկու բաղադրիչները»,- ասաց վարչապետը:

Նա նաև նշեց, որ առաջիկայում կկատարվեն համապատասխան օրենսդրական փոփոխություններ, որոնք կնպաստեն իրականացվող քաղաքականությանը:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ