Հողը ոչ թե մերն է, որովհետև արյուն ենք թափել, այլ արյուն ենք թափել, որովհետև այդ հողը մերն է…

ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Վարչապետի հանձնարարությամբ Աշոտ Հակոբյանը մեկնում է Վերին Լարս

am
Varch`apeti handznararowt`yamb Ashot Hakobyane meknowm e Verin Lars_84991

 

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը մեկնում է Վերին Լարս՝ տեղում իրավիճակին ծանոթանալու նպատակով:

 

Ինչպես տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից, նախարարը Վերին Լարս է մեկնում ՀՀ վարչապետի հանձնարարությամբ:

 

Նախարարությունից փոխանցում են, որ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

 

Հայկական բեռնատարները օգոստոսի 5-ից արգելափակված են Լարսի անցակետում: Բեռնատարների մեծ մասը տեղափոխում է շուտ փչացող պտուղ-բանջարեղեն: Խնդրին բախված գործարարներն ու վարորդները պահանջում են պատկան մարմիններին՝ հարցին շտապ լուծում տալ, քանի որ իրենց կրած վնասները ժամ ժամի կրկնապատկվում են:

 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ