Օտարի օգնությունից մեզ շահ չկա: Դժբախտ է այն ազգը, որ օտարի օգնության կարոտ է:

ՐԱՖՖԻ

Վարդենիսի ՌԱԿ «Անդրանիկ» ֆուտբոլային ակումբը շարունակում է ընկերական հանդիպումները

am en ru es
Vardenisi RhAK <<Andranik>> fowtbolayin akowmbe sharownakowm e enkerakan handipowmnere	_78567

Վարդենիսի ՌԱԿ Անդրանիկ պատանեկան ֆուտբոլային ակումբը շարունակում է  պատրաստվել սեպտեմբեր ամսից մեկնարկող  Հայաստանի ֆուտբոլի 2018-2019 թթ. մանկապատանեկան առաջնությանը՝ անցկացնելով ընկերական ստուգողական հանդիպումներ:

 

Անդրանիկ ակումբի հերթական ընկերական հանդիպումը տեղի է ունեցել այսօր: Ակումբը ստուգողական խաղ է անցկացրել Դիլիջանի մարզադպրոցի 2005-6 թթ. տարիքային խմբի     պատանիների հավաքական թիմի հետ: Խաղն ավարտվել է 2.1 հաշվով՝ հօգուտ Անդրանիկ-ի:

 

Ֆուտբոլային հանդիպման ընթացքում փորձարկվել է շուրջ 7 նոր մարզիկ, որոնք կարողացել են հաջողությամբ իրականացնել մարզիչների հանձնարարականները:

 

Ընկերական հանդիպումները լավ առիթ են ակումբի համար ստուգելու նոր խաղացողների պատրաստվածությունը, նրանց մարզավիճակը, նոր իրավիճակներում կողմնորոշվելու, մարզիչների հանձնարարություննեը կատարելու ունակությունը, թիմային աշխատանքի գիտակցումը, նաև ֆուտբոլիստների նոր որակների բացահայտումը:

 

Նշենք, որ Անդրանիկ ակումբը ծրագրում է մինչև  պատանեկան առաջնության մեկնարկը ևս մի քանի ընկերական հանդիպում անցկացնել:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ