Հողը ոչ թե մերն է, որովհետև արյուն ենք թափել, այլ արյուն ենք թափել, որովհետև այդ հողը մերն է…

ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության աշխատակիցները 9 մլն դրամ են յուրացրել

am
Vardenisi sots`ialakan ajakts`owt`yan taratsk`ayin gortsakalowt`yan  ashkhatakits`nere 9 mln dram en yowrats`rel_80047

Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության և Վարդենիսի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2013-15 թթ. Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության նախկին աշխատակից Տիգրան Աբրահամյանը «ապօրինի վարձատրություն ստանալու միասնական դիտավորությամբ «քաղաքացիներին նպաստառուների ցուցակներում ներառված մնալու համար նախապես պայմանավորվել է փոստային բաժանմունքի օպերատոր Արմեն Հակոբյանի և նպաստառու այլ քաղաքացիների հետ

Իրենց երկու ամսվա նպաստը, ընդհանուր առմամբ 5 միլիոն 400 հազար դրամ, Արմեն Հակոբյանի միջոցով քաղաքացիները հանձնել են Տիգրան Հակոբյանին՝ որպես ապօրինի վարձատրություն

Իսկ նույն գործակալության աշխատակից Արտեմ Խաչատրյանը 2016-17 թվականներին նույն նպատակով պայմանավորվել է նույն Արմեն Հակոբյանի հետ և նպաստառուները միջնորդի միջոցով այս անգամ Խաչատրյանին են փոխանցել երկու ամսվա նպաստները՝ 3 միլիոն 600 հազար դրամ:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ