Հողը ոչ թե մերն է, որովհետև արյուն ենք թափել, այլ արյուն ենք թափել, որովհետև այդ հողը մերն է…

ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Վարկերի տույժ-տուգանքները կզրոյացվեն և կմաքրվեն վարկային պատմությունները. Փաշինյան

am
Varkeri towyzh-towgank`nere kzroyats`ven ew kmak`rven varkayin patmowt`yownnere. P`ashinyan _66718

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ուշ երեկոյան ավելի քան մեկ ժամ «Ֆեյսբուքի» ուղիղ եթերում պատասխանել է քաղաքացիների հարցերին։ Ի թիվս այլ հարցերի վարչապետն անդրադարձել է ժամկետանց վարկերին՝ տեղեկացնելով, որ արդեն կա որոշում, ըստ որի՝ ժամկետանց վարկերի տույժ-տուգանքները կզրոյացվեն։ 

«Եթե մարդը վերցրել է ասենք 1 միլիոն դրամ վարկ և ինչ-ինչ պատճառներով չի կարողացել վճարել, և այդ վարկը տույժ-տուգանքներով հասել է 3 միլիոնի, մենք արդեն բանկերի հետ ունենք պայմանավորվածություն, որ ժամկետանց վարկերի տույժ-տուգանքները զրոյացվեն։ Դրա արդյունքում բանկերի և վարկառուի հարաբերությունները կվերադառնան զրոյական մակարդակի»,– ասել է նա։ 

Վարչապետը նշել է, որ դրանից հետո կսկսեն նաև, ոչ միանգամից, այլ փուլային տարբերակով, վարկային պատմությունների մաքրման գործընթաց։ «Եվ սկզբնական շրջանում, այսպես ասած, փոքր պոչ ունեցողների պատմությունը կմաքրվի, որ նրանք նոր վարկ ստանալու հնարավորություն ստանան, և կամաց–կամաց այդ թիվը կմեծանա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ սա այն է, ինչն ինքը խոստացել է 2018 թվականի ապրիլի 13-ին՝ հանրահավաքի ժամանակ։

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ