Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Վաշինգտոնը ԱՀԿ-ին հայցեր է ներկայացրել՝ ընդդեմ Չինաստանի, ԵՄ-ի, Կանադայի, Մեքսիկայի ու Թուրքիայի. AP

am
Vashingtone  AHK-in hayts`er e nerkayats`rel, enddem  Ch`inastani, EM-i, Kanadayi, Mek`sikayi ow T`owrk`iayi. AP_78271

ԱՄՆ վարչակազմը Առևտրի համաշխարհային կազմակերպությանը հայցեր է ներկայացրել Չինաստանի, ԵՄ-ի, Կանադայի, Մեքսիկայի ու Թուրքիայի դեմ՝ պողպատի ու այլումինիումի ներմուծման համար առևտրային տուրքեր սահմանելու ԱՄՆ որոշումից հետո պատասխան քայլեր ձեռնարկելու համար։

Վաշինգտոնը  ազգային անվտանգության նկատառումներով տուրքեր է սահմանել պողպատի ու ալյումինիումի ներմուծման համար։ Այդ կապակցությամբ Չինաստանը, ԵՄ-ը, Կանադան, Մեքսիկան ու Թուրքիան պատասխան տուրքեր են սահմանել։

ԱՀԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհազերը հայտնել է, որ նշված երկրների պատասխան քայլերը  խախտում են ԱՀԿ-ի կանոնները, որը միջնորդ է հանդիսանում առևտրային վեճերում։

«Ընդհանուր խնդրի լուծման համար մեզ հետ համագործակցելու փոխարեն մեր առևտրային գործընկերներից մի քանիսը որոշել են պատասխան տուրքեր սահմանել, որոնք նախատեսված են ամերիկացի աշխատավորներին, ֆերմերներին ու ընկերություններին պատժելու  համար»,- նշել է Լայթհազերը։

 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ