Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ:

Րաֆֆի

Վաշինգտոնը կորցրել է Մերձավոր Արևելքում միջնորդի կարգավիճակը. Էրդողան

am
Vashingtone korts`rel e Merdzavor Arewelk`owm mijnordi kargavichake. Erdoghan_60883

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է Թել Ավիվից ԱՄՆ դեսպանատան տեղափոխումը Երուսաղեմ՝ հավելելով , որ ամերիկյան կողմը դադարել է Մերձավոր Արևելքի տարածաշրջանում միջնորդի դեր խաղալուց:

«Մերձավոր Արևելքի խնդիրը լուծելու փոխարեն Միացյալ Նահանգները ինքն է դարձել այդ խնդրի մի մասը՝ նախընտրելով կանգնել հակամարտության կողմերից մեկի կողքին և չփորձել հակամարտության կարգավորման գործում ներդրում կատարել:   Այսպիսով, Վաշինգտոնը կորցրել է Մերձավոր Արևելքում հակամարտությունների կարգավորման միջնորդի կարգավիճակը », - ասել է Էրդողանը:

Նա հավելել է, որ միջաշխարհային հանրությունը «անհանգիստ սպասման» մեջ է գտնվում, իսկ աշխարհի ներկայիս իրավիճակը հիշեցնում է Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին ստեղծված իրավիճակը: Էրդողանը ևս մեկ անգամ նշել է, որ Թուրքիան չի ընդունի Ամերիկայի դեսպանատան տեղափոխումը Երուսաղեմ:

Լրահոս
Ամենաընթերցված

Նմանատիպ նորություններ