Մեր ճակատի գիրը մենք պիտի գրենք

Ժամանակն է` գրենք մեր ճակատի գիրը, որ ուրիշները չգրեն, որովհետև ինչ էլ որ գրել են ուրիշները մինչև հիմա, ի վնաս մեզ է եղել

ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Վաստակաշատ հրապարակախոս Երվանդ Ազատյանը ՀԱՅ ՁԱՅՆ-ի հյուրն է

am en ru
Vastakashat hraparakakhos Ervand Azatyane HAY DzAYN-i hyowrn e _100385

   Գրող, հրապարակախոս, գրականագետ, ԱՄՆ և Կանադայի Թեքեյան Մշակութային միության Կենտրոնական վարչության ատենապետ, ՌԱԿ Գերագույն խորհրդի անդամ ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆՆ այսօր ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի հյուրն էր:

   Վաստակաշատ հրապարակախոսը հետաքրքիր զրույց ունեցավ կայքի լրագրողների հետ՝ մասնավորապես, ներկայացրեց իր բազմամյա փորձը լրագրության և գրականագիտության ոլորտներում: Վարպետն իր երիտասարդ գրչակիցներին՝ ՀԱՅ ՁԱՅՆ-ի լրագրողներին փոխանցեց իր մտորումները Հայաստանի ներկայի ու ապագայի վերաբերյալ, խոսեց արտաքին ու ներքին քաղաքական իրողություններից, նաև Հայաստան-Սփյուռք համագործակցությունից ու կապերի զարգացման անհրաժեշտությունից: Անդրադարձավ նաև իր՝ «Ժամանակի եւ ժամանակիցներու հետ» գրքին, որը վերջերս է հրապարակվել:

  Հիշեցնենք, ինչպես տեղեկացրել է ՀԱՅ ՁԱՅՆ-ը,  երեկ, Երևանի Թեքեյան կենտրոնում տեղի ունեցավ Ազատյանի թվով 6-րդ՝ «Ժամանակի եւ ժամանակիցներու հետ» գրքի շնորհանդեսը, որին ներկա էին արվեստի ու մշակույթի հայտնի գործիչներ, գրականագետներ, մանկավարժներհեղինակի գիրը բարձր գնահատող անձինք:

 Երվանդ Ազատյանը, որը մեծ դեր է ունեցել արևմտահայերենի պահպանության գործում, ասաց հետևյալի մասին.

   «Արևմտահայերենն ինձ մեծ ներուժ է տալիս, սակայն այն հոգեվարքի մեջ է, և ես, թերևս, վերջին զինվորներից եմ, որ պայքարում եմ հանուն արևմտահայերենի: Ուստի, այս գիրքս հոգին ավանդող արևմտահայ լեզվի պահպանմանն ուղղված իմ բաժին գործն է: Ինձ համար այս գիրքը երեկվա ու այսօրվա խոսքն է: Վաղվա խոսքը, վաղվա գրականությունը կլինի թավշյա հեղափոխության մեջ պողպատե բառերով կերտված, սիրո և համերաշխության գրականություն՝ Սփյուռքի և Հայաստանի միջև, կլինի միասնական համազգային գրականություն: Եթե այս գիրքը կատարի այդ դերն ու այդ նպաստը բերի, շնորհակալ կլինեմ»:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ