Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Վենգեր. «Հնարավոր է, որ Մխիթարյանը խաղա «Ատլետիկոյի» դեմ»

am ru
Venger. <<Hnaravor e, or Mkhit`aryane khagha <<Atletikoyi>> dem>>_56043

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը նշել է, թե երբ տեղի կունենա թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հնարավոր վերադարձը, ով ծնկի վնասվածք է ստացել ԵԼ-ի 1/4 եզրափակչի ԲԿՄԱ-ի դեմ առաջին խաղում։

«Մխիթարյանն արդեն սկսել է վազքի վարժությունները։ Պետք է առաջընթաց գրանցվի մոտակա 3-4 օրերի ընթացքում։ Տեսենք, թե ինչպես նրա օրգանիզմը կարձագանքի ծանրաբեռնվածության ավելացմանը։ Հնարավոր է՝ նա կկարողանա հինգշաբթի մասնակցել «Ատլետիկոյի» դեմ խաղին»,- ֆրանսիացի մասնագետի խոսքերն է մեջբերում BBC-ն։

Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի կիսաեզրափակչում լոնդոնյան ակումբին բաժին է հասել Մադրիդի «Ատլտիկոն»։ Թիմերի միջև առաջին հանդիպումը տեղի կունենա ապրիլի 26-ին, «Էմիրեյթս» ստադիոնում։

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ