Մեծ քիմիայի ժամանակաշրջան է, մի օրում մարդուն կարող են աղբի վերածել կամ աղբը դարձնել մարդ...

Գուրգեն Մահարի

Վերադարձել եմ պայքարելու իմ պատվի ու արժանապատվության համար. Ռոբերտ Քոչարյան

am
Veradardzel em payk`arelow im patvi ow arzhanapatvowt`yan hamar. Rhobert K`och`aryan_91334

Ես վերադարձել եմ պայքարելու իմ պատվի ու արժանապատվության համար, ռուսական «НТВ» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանը չպետք է սահմանադրական բարեփոխումներ կատարեր: «Այն ժամանակ ես հրապարակային քննադատեցի այդ բարեփոխումները եւ, իհարկե, չարժեր իշխանությունը պահպանելու փորձեր ձեռնարկել՝ տեղափոխվելով վարչապետի աթոռին»:

Դիտարկմանը, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ երկրորդ նախագահը քաղաքականություն վերադառնալու շանսեր չունի, Քոչարյանը նշել է. «Ես արդեն վերադարձել եմ: Ես 10 տարի Հայաստանի նախագահ եմ եղել: Այդ 10 տարիների ընթացքում Հայաստանի ՀՆԱ-ն 5 անգամ աճել է, իսկ բյուջեն՝ 8 անգամ ավելացել: Երեւանում ինչ հետաքրքիր, վերակառուցված կառույցներ տեսնում եք, բոլորը կառուցվել են այդ տարիներին: Գիտեք, որ ամեն տարի 35-40 հազար աշխատատեղ էինք ստեղծում: Իմ նախագահության սկզբում փոքր եւ միջին բիզնեսի բաժինը 15 տոկոսից մինչև 41 տոկոսի էր հասել: ՀՆԱ-ում մասնավոր հատվածի բաժինը հասել էր մինչեւ 80 եւ մի փոքր ավելի տոկոսի, կյանքի որակն արմատապես փոխվել էր: Եվ մենք պետք է այդ մասին հիշեցնենք: Ես 10 տարի քաղաքականությունից դուրս էի, հնարավոր է՝ ոչ բոլոր մարդիկ են այդ մասին հիշում: Մենք կհիշեցնենք այդ մասին: Ես կարծում եմ՝ այն մարդիկ, որոնք մասնակցում էին այդ ամբողջ գործընթացին՝ բիզնես էին ստեղծում եւ զարգացնում էին տնտեսությունը, նրանք կդառնան հենց այն ընտրական հիմքը»:

Պատասխանելով հարցին՝ իր կուսակցությամբ, թե՞ կոալիցիայով է պատրաստվում հանդես գալ ընդդիմության դերում, Քոչարյանը պատասխանել է. «Ես հարցը բավական բաց եմ թողել: Ես հասկանում եմ, որ կարող եմ լուրջ կոնսոլիդացնող կենտրոն լինել այն մարդկանց համար, ովքեր տեսնում են ներկայիս խնդիրները»:

Նախկին նախագահը Հայաստանում այսօրվա իրավիճակն «անզուսպ պոպուլիզմ» է անվանել: «Վերջին հանրահավաքին հայտարարվում էր, որ Հայաստանում դե ֆակտո պետական կառավարման նոր համակարգ է ձեւավորվել եւ հեղափոխության հրապարակը ժողովրդի իշխանության բարձրագույն մարմին է հռչակվել: Ես մեջբերում եմ, սա կատակ չէ... մեր Սահմանադրությունում չկա նման բան, որ հրապարակը ժողովրդի իշխանության բարձրագույն մարմին լինի: Այնուհետև, բառացիորեն ըստ տեքստի. կառավարությունը հաշվետու է այս հրապարակին: Իսկ ես, ցավոք, կարծում էի, որ կառավարությունը հաշվետու է Ազգային ժողովին, պարզվում է՝ այդպես չէ... Եվ բոլոր կարեւորագույն ներքաղաքական եւ տնտեսական հարցերը քննարկվելու են այդ հրապարակում: Այն, ինչ կատարվում է Հայաստանում, անզուսպ պոպուլիզմ է, որի հետեւանքները, ըստ իս, երկար ժամանակ կխոչընդոտեն երկրի զարգացումը: Ես անգամ մտածում եմ՝ հետաքրքիր է, իսկ էլեկտրաէներգիայի, կոմունալ ծառայությունների, թոշակների, աշխատավարձերի չափի, հարկային օրենսգիրքը գուցե նույնպես այդ հրապարակում քննարկվե՞ն... Շատ հետաքրքիր տեսարան կլինի: Սա ոչ միայն փորձի բացակայության հարց է, սա ընկալման տոտալ  բացակայություն է, թե ինչ է պետական կառավարման մեխանիզմը, թե ինչ է նշանակում իշխանության բաժանումը»:

Քոչարյանի ձեւակերպմամբ՝ ներկայիս «հեղափոխական էյֆորիան» չի կարող երկար պահպանվել. «Դուք գիտե՞ք գոնե մեկ հեղափոխության օրինակ, որից հետո մարդկանց կյանքն ավելի լավն է դարձել... գուցե Եգիպտո՞սը, գուցե Թունի՞սը, միգուցե Սիրիան, Լիբիա՞ն: Մարդկանց կյանքը մի քանի անգամ վատթարացել է: Իսկ գուցե դա Ուկրաինա՞ն է: Բացի տարածքների կորստից՝ մարդկանց կյանքի որակը զգալիորեն ընկավ: Միգուցե դա Վրաստա՞նն է: Դա տարածքի կորուստ է: Գոնե մեկ օրինակ ինձ բերեք: Ես պատճառ չեմ տեսնում, որպեսզի մեզ մոտ ավելի լավ լինի»:

Հարցին՝ արդյո՞ք նա վարչապետ դառնալու հավակնություններ ունի, Քոչարյանը պատասխանել է, որ չի ցանկանում դրա մասին խոսել. «Ես չեմ ուզում ապագայի մասին խոսել: Ինչո՞ւ եմ որոշել քաղաքականություն վերադառնալ, որովհետեւ հենց հիմա ես բազմաթիվ մտահոգություններ հայտնեցի եւ չեմ կարող կողքից նայել այդ ամենին: Ես այդ չէի անի, եթե մտահոգությունն ինձ քաղաքականության չդրդեր»:

 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ