Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Վրաստանի անդամակցումը ՆԱՏՕ-ին կարող է սարսափելի հակամարտություն առաջացնել. Մեդվեդև

am en ru es
Vrastani andamakts`owme NATO-in karogh e sarsap`eli hakamartowt`yown arhajats`nel. Medvedew_84951

Վրաստանի անդամակցումը Հյուսիսատլանտյան դաշինքին կարող է աղետալի հետևանքների հանգեցնել: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

«Սա կարող է սարսափելի հակամարտություն առաջացնել: Անհասկանալի է, թե դա ինչի համար է անհրաժեշտ», - ասել է Մեդվեդևը: Այս մասին տեղեկանում ենք ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունից:

Հիշեցնենք, որ հուլիսին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յան Ստոլտենբերգը հաստատել էր Վրաստանին ռազմաքաղաքական դաշինքում ներառելու մտադրությունը, առանց կոնկրետ ժամկետի նշման: 2008 թվականին Ռումինիայում կայացած գագաթնաժողովի ընթացքում պետությունների ղեկավարները խոստացել էին, որ ժամանակի ընթացքում Վրաստանը և Ուկրաինան դաշինքի անդամ կդառնան:

Իր հերթին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ խորհուրդ էր տվել ՆԱՏՕ-ին մտածել դաշինքի մեջ Վրաստանին ու Ուկրաինային ներգրավելու հետևանքների մասին: Պուտինը նշել էր, որ նման անպատասխանատու քաղաքականությամբ դաշինքը գնում է դեպի սրացում:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ