Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ:

Րաֆֆի

Վրաստանի որոշ բնակիչներ չգիտեն՝ ինչ է համացանցը. հարցում

am
Vrastani orosh bnakich`ner ch`giten, inch` e hamats`ants`e. harts`owm_84815

Վրաստանի բնակչության մի փոքր մասը երբեք չի լսել ինտերնետի մասին, գրեթե մեկ քառորդը երբեք չի օգտագործել  դրանից: Այս տվյալները հրապարակվել են Միացյալ Նահանգների Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) անցկացրած հարցման արդյունքում:

Հարցվածների 1 տոկոսը պատասխանել է, որ չգիտի՝ ինչ է ինտերնետը, երբ հետազոտողները հարցրել են, թե որքան հաճախ են օգտվում դրանից: Եվս 28% -ն էլ նշել է, որ երբեք չի  օգտվել ինտերնետից: Միևնույն ժամանակ, Վրաստանի  բնակիչների կեսից մի փոքր ավելին օգտվում է համացանցից, ևս 10% -ն էլ ինտերնետից օգտվում է շաբաթական մեկ անգամ:

Հետազոտության համաձայն՝ ինտերնետից օգտվողների առավելագույն մասը բնակվում է մայրաքաղաք Թբիլիսիում: Այստեղ մարդկանց 81% անընդհատ առցանց է, ևս 3% -ը օգտագործում է համացանցը շաբաթական մեկից քիչ անգամ , իսկ 16% -ը առհասարակ չի օգտագործում այն:

Լրահոս
Ամենաընթերցված

Նմանատիպ նորություններ