Մեր ճակատի գիրը մենք պիտի գրենք

Ժամանակն է` գրենք մեր ճակատի գիրը, որ ուրիշները չգրեն, որովհետև ինչ էլ որ գրել են ուրիշները մինչև հիմա, ի վնաս մեզ է եղել

ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Վրաստանով ցորենի և ալյուրի տարանցման արգելքը հետաձգվել էր մեկ տարով

am en
Vrastanov ts`oreni ew alyowri tarants`man argelk`e hetadzgvel er mek tarov_100341

 

Վրաստանի տարածքում բեռնատարներով  ցորենի և ալյուրի տարանցման արգելքը հետաձգվել է մեկ տարով: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Միքայել Նահապետյանը:

  «Քիչ առաջ գրել էի, որ Վրաստանով ցորենի և ալյուրի տարանցման արգելքը հետաձգվել էր մինչև տարեվերջ: Քիչ առաջ նոր զարգացում եղավ՝ արգելքը հետաձգվեց մեկ տարով»,- գրել է Նահապետյանը:

 Հիշեցնենք, որ Վրաստանի կառավարությունը որոշում էր կայացրել սեպտեմբերի 15-ից արգելել երկրի տարածքում բեռնատարներով հացահատիկի տեղափոխումը: Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի՝ Հայաստան կատարած այցից հետո հայտարարվեց, որ որոշումը հետաձգվում է մինչև հոկտեմբեր, իսկ սեպտեմբերի 20-ի առավոտյան տեղեկություն եղավ, որ որոշումը հետաձգվել է մինչև տարեվերջ: Վրաստանի տարածքում բեռնատարներով հացահատիկի տեղափոխման արգելքը կարող է նպաստել ՀՀ-ում հացի գների թանկացմանը:

 

 

 

 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ