Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ:

Րաֆֆի

Վրաստանում ընտրությունները կլինեն ազատ եւ թափանցիկ

am ru
Vrastanowm entrowt`yownnere klinen azat ew t`ap`ants`ik_26824

Հոկտեմբերի 21-ին Վրաստանում անցկացվելու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Այդ ընտրությունները կլինեն ազատ եւ թափանցիկ: Այս մասին կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին: Գրում է Անադոլու լրատվական գործակալությունը:

 «Վստահ եմ, որ ժողովրդավարական բարեփոխումների արդյունքում մենք կունենանք ազատ, թափանցիկ եւ արդար ընտրություններ», - ասել է Կվիրիկաշվիլին:

ԿԸՀ-ի տվյալների համաձայն՝ Վրաստանում ընտրողների թիվը 3 մլն 440 հազար է:

Քաղաքացիները կընտրեն 64 քաղաքի ու շրջանի ղեկավարների, ինչպես նաև 2058 պատգամավորի 64 ՏԻՄ-ում։

Լրահոս
Ամենաընթերցված

Նմանատիպ նորություններ