Մեր ճակատի գիրը մենք պիտի գրենք

Ժամանակն է` գրենք մեր ճակատի գիրը, որ ուրիշները չգրեն, որովհետև ինչ էլ որ գրել են ուրիշները մինչև հիմա, ի վնաս մեզ է եղել

ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Վրաստանում հավատարմագրված դեսպաններն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

am
Vrastanowm havatarmagrvats despannern ayts`elets`in Hayots` ts`eghaspanowt`yan howshahamalir (lowsankarner)_98319

Վրաստանում հավատարմագրված դեսպաններն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ծաղիկներ խոնարհեցին անմեղ զոհերի հիշատակին, շրջայց կատարեցին թանգարանում և գրառում կատարեցին հուշամատյանում։ 

Այս մասին տեղեկանում ենք Վրաստանում Հայաստանի դեսպանությունից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի նախաձեռնությամբ Վրաստանում հավատարմագրված շուրջ երկու տասնյակ երկրների դեսպաններ ճանաչողական այցով ժամանել են Հայաստանի Հանրապետություն։

Այցի ընթացքում դեսպանները կլինեն Հայաստանի մի շարք տեսարժան վայրերում, ինչպես նաև հանդիպումներ կունենան Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ