Մեծ քիմիայի ժամանակաշրջան է, մի օրում մարդուն կարող են աղբի վերածել կամ աղբը դարձնել մարդ...

Գուրգեն Մահարի

Վրաստանում հավատարմագրված շուրջ երկու տասնյակ երկրների դեսպաններ ճանաչողական այցով ժամանել են Հայաստան (Լուսանկարներ)

am ru
Vrastanowm havatarmagrvats showrj erkow tasnyak erkrneri despanner chanach`oghakan ayts`ov zhamanel en Hayastan (Lowsankarner)_97915

Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանի նախաձեռնությամբ Վրաստանում հավատարմագրված շուրջ երկու տասնյակ երկրների դեսպաններ ճանաչողական այցով ժամանել են Հայաստանի Հանրապետություն։

Այս մասին տեղեկացնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից:

Այցի ընթացքում դեսպանները կլինեն Հայաստանի մի շարք տեսարժան վայրերում, ինչպես նաև հանդիպումներ կունենան Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ։

Վրաստանում հավատարմագրված դեսպաններն արդեն իսկ այցելել են Հաղպատի վանական համալիր և ծանոթացել վանքի պատմությանը։

 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ