Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Վստահ եմ, որ դուք սիրահարվելու եք Հայաստանին. Սփյուռքի նախարարը՝ սփյուռքահայ պատանիներին

am es
Vstah em, or dowk` siraharvelow ek` Hayastanin. Sp`yowrhk`i nakharare, sp`yowrhk`ahay pataninerin_76291

  Նախօրեին՝ հուլիսի 9-ին, մեկնարկեց «Արի տուն» ուսումնաճանաչողական ծրագրի անցումային փուլը: Մասնակցել են  30 սփյուռքահայ պատանիներ, որոնք Հայաստան են ժամանել  Ռուսաստանի Դաշնությունից, Հունգարիայից, Բելգիայից, Ֆրանսիայից, Մակեդոնիայից:

Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը ողջունել է երիտասարդներին՝ ցանկանալով, որ նրանք ավելի լավ ծանոթանան իրենց հայրենիքին, սիրեն այն ու նորից ցանկանան վերադառնալ:

«Սա նոր Հայաստանն է, որտեղ երկրի տերը մենք բոլորս ենք: Այսօր փողոցով քայլելիս՝ կտեսնեք ժպտացող մարդկանց, ովքեր ուրախ են, որ հայ են և ապրում են Հայաստանում: Վստահ եմ, որ դուք սիրահարվելու եք Հայաստանին: Թավշյա հեղափոխության շնորհիվ այսօր ամբողջ աշխարհն է խոսում Հայաստանի մասին, վստահ եմ, որ ձեր շնորհիվ նույնպես կլսեն և կճանաչեն Հայաստանը: Սա մեր բոլորի հաղթանակն է: Այս օրերի ընթացքում կբարելավեք լեզվի ձեր իմացությունը, կայցելեք Հայաստանի պատմամշակութային վայրեր, սակայն պիտի խնդրեմ, որ շատ շփվեք հասարակ մարդկանց հետ, ճանաչեք ձեր հայրենիքը ավելի խորքից»,- նշեց Մխիթար Հայրապետյանը:

Ծրագրի ընթացքում մասնակիցները կլինեն Հայաստանի պատմամշակութային վայրերում, թանգարաններում, կայցելեն «Թումո» կենտրոն, կլինեն Սուրբ Էջմիածնում, շախմատի մրցախաղ կունենան Սփյուռքի նախարարի հետ, կհանդիպեն մշակույթի գործիչներին:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ