Խաղաղությունը պարտադրում են և ոչ թե մուրում

ԼԵՎՈՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ Արցախի ՊՆ նախարար, գեներալ-լեյտենանտ

Յուրա Մովսիսյանը դարձել է «Չիկագո Ֆայրի» խաղացող

es am
Yowra Movsisyane dardzel e <<Ch`ikago Fayri>> khaghats`ogh_98183

 

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը դարձել է «Չիկագո Ֆայրի» խաղացող, հայտնում է Ֆուտբոլի բարձրագույն լիգան (ՄԼՍ) ներկայացնող ամերիկյան ակումբի պաշտոնական կայքը։

Յուրա Մովսիսյանի նախորդ ակումբը շվեդական «Յուրգորդենն» էր, որը հուլիսին չէր ցանկացել երկարաձգել նրա վարձակալության պայմանագիրը։ Յուրա Մովսիսյանի տրանսֆերային իրավունքը պատկանում էր ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքին», որը հրաժարվել էր նոր պայմանագիր կնքելուց։

Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել մայիսի 17–ին, Շվեդիայի առաջնության 9–րդ տուրի խաղում՝ փոխարինվելով առաջին խաղակեսում։ Նա վիրահատվել էր հունիսին։ Վերականգնողական փուլը կավարտվի այս ամիս:

«Չիկագոն» ՄԼՍի կանոնավոր առաջնության Արեւելքի մրցաշարային աղյուսակի վերջին տեղում է՝ 27 խաղում տարել է 6 հաղթանակ, կրել է 15 պարտություն, 6 հանդիպում ավարտել է ոչ ոքի։ Սեպտեմբերի 17–ին «Չիկագոն» կխաղա «Օռլանդոյի» հետ։

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ