Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ:

Րաֆֆի

Զարիֆը Բրյուսել կայցելի`քննարկելու միջուկային գործարքի վերաբերյալ իրավիճակը

am en ru
Zarife Bryowsel kayts`eli`k`nnarkelow mijowkayin gortsark`i veraberyal iravichake_60403

 Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարները մայիսի 14-ին Բելգիայի մայրաքաղաքում հանդիպում կունենան Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ:

Այս մասին ասվում է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության կայքում ուրբաթ օրը հրապարակված մամլո հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները նախատեսում են քննարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունները Իսլամական հանրապետության մասին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները դուրս է գալիս Իրանի հետ միջուկային համաձայնագրից:

 

Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան իրենց հերթին ափսոսանք են հայտնել ԱՄՆ-ի՝  Իրանի հետ միջուկային գործարքից դուրս գալու կապակցությամբ:

 

 

Եվրամիության (ԵՄ) դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերին հայտարարել է, որ Իրանի հետ միջուկային համաձայնագիրը դիվանագիտության ամենամեծ նվաճումներից մեկն է:

 

Լրահոս
Ամենաընթերցված

Նմանատիպ նորություններ