Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ:

Րաֆֆի

Զարիֆը Լավրովի հետ կքննարկի «4+1» ձևաչափով համագործակցության հարցը

am
Zarife Lavrovi het kk`nnarki <<4+1>> dzewach`ap`ov hamagortsakts`owt`yan harts`e _60771

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հանդիպել է ՌԴ արտգործնախարարի պաշտոնակատար Սերգեյ Լավրովի հետ: Հանդիպման ժամանակ  Զարիֆը հայտարարել է, որ Լավրովի հետ կքննարկի «4+1» ձևաչափով համագործակցության ձևը` ԱՄՆ-ի՝ Իրանի հետ միջուկային համաձայնագրից դուրս գալուց հետո:

«Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը մեզ համար հուսադրող է: Հույս ունեմ, որ այսօր   կկարողանամ ձեզ հետ խորհրդակցել «4+1» ձևաչափով համագործակցության ուղիների շուրջ», - ասել է Զարիֆը Լավրովի հետ հանդիպման ժամանակ:

Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարները մայիսի 14-ին Բելգիայի մայրաքաղաքում հանդիպում կունենան Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները դուրս է գալիս Իրանի հետ միջուկային համաձայնագրից:

Լրահոս
Ամենաընթերցված

Նմանատիպ նորություններ