Հողը ոչ թե մերն է, որովհետև արյուն ենք թափել, այլ արյուն ենք թափել, որովհետև այդ հողը մերն է…

ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Զարմանալի է, որ ԵՄ-ում դեռ կան մարդիկ, որ չեն նկատում Հայաստանի փոփոխությունները. Փաշինյան

am
Zarmanali e, or EM-owm derh kan mardik, or ch`en nkatowm Hayastani p`op`okhowt`yownnere. P`ashinyan_79583

 

Վարչապետն իր այսօրվա ասուլիսում խոսել է Բրույսելում կայացած  հանդիպումների մասին ու տեղեկացրել, որ բոլոր հանդիպումներում հստակ արձանագրել է հետևյալը՝

 

Առաջին,  ժողովրդավարությունը մեզ համար ոչ թե արտաքին քաղաքական կողմնորոշում է, այլ մեր համոզմունքն է, մեր հավատամքը, և վերջերս տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները ցույց տվեցին, որ դա մեր ժող-ի քղաքական արժեքների համախումբն է:

 

Երկրորդ,  վարչապետը հիշեցրել է երկար տարիներ ԵՄ կողմից հնչող հետևյալ խոսքը, թե Արևելյան գորընկերության երկրնեի հետ հարաբերվում է ավելին՝ ավելիի դիմաց բանաձևով: Այս առնչությամբ վարչապետն հավելել է.

 

«Մինչև Բրյուսել կատարածս այցը հայտնի էր, որ ԵՄ-ից օգնություն է տրամադրվելու Հայաստանին: Այս համատեքստում իմ տարակուսանքն եմ արտահայտել, որ ԵՄ առաջարկած բանաձևը չի աշխատում հենց ԵՄ քաղաքականության համար:

 

   Ինձ համար տարակուսելի է. ԵՄ մի շարք գործընկերներ ինձ հետ հանդիպումներում  ակնկալում են, որ Հայաստանում լինեն  փոփուխություններ: Զարմանալի է, որ դեռ կան մարդիկ, որ չեն նկատում Հայաստանի փոփոխությունները: Հետևաբար, ես նշել եմ, որ Հայաստանի նոր կառավարությունը 2 ամսում կոռումպցիայի դեմ արել է ավելին, քան նախորդ իշխանությունները և ԵՄ համագործակցության արդյունքում է արվել՝ ծախսվելով մեծ գումարներ:

  Մենք հանուն ֆինանսական աջակցության ոչինչ չենք արել և չենք անելու, մենք անում են մեր ժողովրդի՝ մեզ տված մանդատը իրացնելու համար: Մենք ասել ենք, որ սա է մեր դիրքորոշումը»:

 

 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ