Օտարի օգնությունից մեզ շահ չկա: Դժբախտ է այն ազգը, որ օտարի օգնության կարոտ է:

ՐԱՖՖԻ

Զարմանալի է, որ պարոն Փաշինյանը շատ զարմացել էր. քաղաքագետ

am
Zarmanali e, or paron P`ashinyane shat zarmats`el er. k`aghak`aget_80343

 

Հուլիսի 20-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում անդրադառնալով Հայաստանում կոռուպցիոն բացահայտումների թեմային՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայատարարել էր, որ ապշած է թալանի ծավալներից և ամեն օր շոկի է ենթարկվում: «Նախկինում արված իմ ամենասուր ելույթն անգամ կոռուպցիայի մասին ծիծաղելի է կոռուպցիայի իրական ծավալների ու մասշտաբի համեմատ, որ Հայաստանում տեղի է ունեցել կամ տեղի է ունենում»,- նշել էր նա:

ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանը, խոսելով վարչապետի այս հայտարարության մասին, նշեց՝ ինձ համար զարմանալի է, որ պարոն Փաշինյանը շատ զարմացել էր: «Ժամանակին, երբ նա թերթի խմբագիր էր և ԱԺ պատգամավոր, նա անընդհատ բարձրաձայնում էր կոռուպցիոն սխեմաների ու խայտառակ թալանի մասին: Հետևաբար, կարծում եմ, նա ավելի շուտ իր խոսքը պատկերավոր ներկայացնելու համար այդպես ասաց: Բոլորս էլ լավ պատկերացնում ենք, թե նախորդ իշխանության տարիներին ինչ խայտառակ թալան է եղել»,- նկատեց մեր զրուցակիցը:

Ըստ Համբարյանի՝ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը կորցրեց իր իշխանությունը, քանի որ ժողովուրդը չներեց այն «բեսպրեդելությունը», անօրինականությունն ու անպատժելիությունը, որ ձևավորվել էր նրա իշխանության տարիներին:

«Հետևաբար, հիմա, քանի դեռ մենք ապրում ենք հետհեղափոխական էյֆորիայի փուլում, ժողովուրդը դեռ ցնծությամբ է ընդունում ԱԱԾ-ի ու Ոստիկանության բացահայտումները: Սկզբնական շրջանում այս բացահայտումները կարող  են ցնծությամբ ընդունվել, սակայն ժամանակի ընթացքում մարդիկ կսովորեն այս բացահայտումներին, և դրանք կարող են այլևս նույն արդյունքը չտալ իշխանության համար»,- եզրափակեց քաղաքագետը:

 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ